Բացահայտվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը
Մեծ Բրիտանիայում, համավարակի պատճառով, թարմացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների ծրագիրը: Գործողությունը կրում է «Լոնդոնի կամուրջ» կոդային անունը, հաղորդում է Politico-ն:
«Լոնդոնի կամուրջ»-ը պարունակում է գործողությունների ծրագիր՝ հաշվարկված թագուհու մահից հետո հաջորդ 10 օրերի համար: Գործողությունը հստակեցնում է, թե ինչպես է վարվելու կառավարությունը, ինչպես են սգո լուրեր հաղորդվելու, և ինչպես է թագուհու դագաղը տեղափոխվելու Լոնդոն:
Տրանսպորտի դեպարտամենտին անհանգստացնում է այն մարդկանց թիվը, որոնք նույնպես կցանկանան Լոնդոն այցելել թագուհու մահվան դեպքում, ինչը, իր հերթին, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տրանսպորտային ցանցի հետ: Չեն բացառվում զանգվածային անկարգությունները:
Թագավորական ընտանիքի կայքի գույնը կփոխվի՝ դառնալով սև և հաստատելով Էլիզաբեթի մահը, իսկ նոր թագավոր Չարլզը ժողովրդին կդիմի երեկոյան 6-ին:
D + 1 (մահից մեկ օր հետո). թագուհու դագաղը տեղափոխվում է Բուքինգեմյան պալատ:
D + 2. եթե նա մահանա Շոտլանդիայում, թագուհուն կտանեն Լոնդոն:
D + 3. նոր թագավոր շրջագաության կմեկնի Մեծ Բրիտանիայով:
D + 6. թագուհու դագաղը կշարուակի գտնվել Վեստմինստերյան պալատում:
Ամենայն հավանականությամբ, Էլիզաբեթ Երկրորդի մահվան օրը կդառնա սգո ազգային օր:
Daily Mail-ը հավելում է, որ գաղտնի ծրագրի արտահոսքը զայրացրել է Բուքինգհեմյան պալատին: