Մենք կվերականգնենք մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան «վաղ թե ուշ» կվերականգնի հարաբերություններն Ուկրաինայի հետ: Այս մասին նա ասել է ուրբաթ՝ սեպտեմբերի 3-ին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Ուկրաինայի նախագահը մի օր գա Վլադիվոստոկ կամ Սանկտ Պետերբուրգ տնտեսական ֆորում, Պուտինն ասել է.
«Իհարկե, ես իսկապես հույս ունեմ, քանի որ կարծում եմ, որ այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, բացարձակ աննորմալ է, անբնական: Վաղ թե ուշ, և ավելի լավ է, եթե դա տեղի ունենա վաղաժամ, որքան շուտ, այնքան լավ, մենք կվերականգնենք Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները»: