Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 243 981 է, մահվան դեպքերինը՝ 6054
Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 981-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4892 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1162 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6054-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 488 է, ընդհանուր առողջացածներինը՝ 228 214, փաստացի բուժվողներինը՝ 9713: Մեկ օրում արվել է 6138 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 560 430 թեստ: