Ձմերուկի օգտակար հատկությունները
Ձմերուկը քաղցր, համեղ և շատերի կողմից սիրված պտուղ է, որն ուտելն առողջությանը մեծ օգուտ է բերում: Շատերն այն համարում են միրգ կամ բանջարեղեն, իրականում դա հատապտուղ է:
Ձմերուկը վիտամինների աղբյուր է, այն ունի օգտակար հատկություններ.
• հագեցնում է ծարավն ու քաղցը;
• դրականորեն է ազդում նյարդային և սրտանոթային համակարգի գործունեության վրա.
• ունի միզամուղ և լեղազատիչ ազդեցություն;
• կարգավորում է աղիքների շարժողականությունը:
Ձմերուկը պարունակում է B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, ածխաջրեր, երկաթ, մագնեզիում, բուսական բջջանյութ: Պտուղը 90%-ով կազմված է ջրից և հիանալի միզամուղ միջոց է:
Պեկտինի և բջջանյութի պարունակությունը բարելավում է աղիքների շարժողականությունը: Ձմերուկի օգտակար հատկությունները կարգավորում են օրգանիզմում կենսաքիմիական գործընթացների ընթացքը, օգնում են արթրիտի և պոդագրայի բուժմանը:
Ձմերուկի պտուղները վիրահատությունից հետո վերականգնման շրջանում կարող են ավելացվել սննդակարգին: Պտղի միջուկը լավ լեղազատիչ միջոց է:
Պտուղը կարող են օգտագործել նրանք, ովքեր հետևում են ցածր կալորիականությամբ սննդակարգի. 100 գ միջուկը պարունակում է ընդամենը 30 կկալ:
Ինչպե՞ս ընտրել ձմերուկ
Դուք չպետք է գնեք ճաքած և նախապես կտրված ձմերուկներ, քանի որ վտանգավոր մանրէները, որոնք կարող են վնասել մարդու օրգանիզմին, հեշտությամբ ներս են մտնում:
Կարևոր է սովորել, թե ինչպես ընտրել ճիշտ պտուղը: Ներսում գտնվող դեղին մանրաթելերը, պտղի չափազանց վառ կարմիր և փայլուն մակերեսը ցույց են տալիս, որ այն ունի նիտրատների բարձր պարունակություն: Նման ձմերուկի մեջ ոչ մի օգուտ չկա, և դա մեծ վնաս կհասցնի օրգանիզմին:
Նիտրատներով թունավորումն առաջացնում է թուլություն, սրտխառնոց, անքնություն, տենդ: Գլխապտույտի, փսխման և մարսողության խանգարման տեսքով թունավորման առաջին ախտանշանների դեպքում դուք պետք է շտապ դիմեք բժշկական օգնության:
Օգոստոսն «ամենաձմերուկային» ժամանակն է, անհրաժեշտ է հասցնել վայելել այդ հրաշալի հատապտուղը և ամրացնել օրգանիզմը: