ԵՄ գերագույն հանձնակատարը հերքում է 50 հազարանոց արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին լուրերը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ԵՄ-ն մտադիր է ստեղծել արագ արձագանքման 50.000-անոց ուժեր: Այս մասին Բորելն ասել է հինգշաբթի, Սլովենիայի մայրաքաղաքում կայացած ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, եթե ԵՄ-ն արդեն ուներ նման ուժեր, դրանք բավական կլինեին, որպեսզի ինքնուրույն վերահսկողության տակ պահեին Քաբուլի օդանավակայանը և շարունակեին ամերիկացի զինվորականների տարհանումը ։
Բորելն ընդգծել է, որ չնայած ԵՄ պաշտպանության նախարարները քննարկել են նման ուժի ստեղծումը, սակայն Լյուբլյանայում կայացած հանդիպմանը որոշումներ չեն կայացվել: Նրա խոսքով ՝ առաջին գործնական որոշումները կընդունվեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույց» եվրոպական անվտանգության նոր հայեցակարգի նախապատրաստման շրջանակներում: