Կարսկի ծովում սուզանավի միջուկային ռեակտոր է հայտնաբերվել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Centrospas» ջոկատի մասնագետները Կարսկի ծովում ՝ Ամբրոսիևյան ծոցի ռադիոակտիվ թափոնների հեռացման վայրում հայտնաբերել են K-19 սուզանավի միջուկային ռեակտոր,- հայտնել է ջոկատի ղեկավար Եվգենի Լինիցևը:
«Արշավախումբը որոշում կայացրեց օբյեկտի տեսողական ստուգում անցկացնելու, սպեկտրալ անալիզներ կատարելու և օբյեկտից բույսերի նմուշներ վերցնելու մասին: Աշխատանքը շարունակվում է»,-գրել է նա:
Եվգենի Լինիցև ասել է, որ նախատեսվում է արշավախումբ ուղարկել՝ բեռնարկղը գտնելու նպատակով:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, տարբեր տարիների ընթացքում միջուկային զենքի փորձարկումներից հետո բազմաթիվ իրեր են թաղվել Կարսկի ծովի չորս ծոցերում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միայն Նովայա Զեմլյայի մոտ 1,2 հազար ստորջրյա վտանգավոր ռադիոակտիվ օբյեկտ կա:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը, կառավարության համապատասխան որոշման համաձայն, պետք է կազմի Ռուսաստանի ներքին ջրերում և տարածքային ծովում թափված ստորջրյա պոտենցիալ վտանգավոր օբյեկտների գրանցամատյան: Այժմ գրանցամատյանը ներառում է ավելի քան 24,000 օբյեկտ, մասնավորապես՝ պինդ ռադիոակտիվ թափոններ, քիմիական նյութեր և զինամթերք: