Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև:
«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», - ասել է Զախարովան: