Զյուգանովը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին կոմունիստը Հիսուսն է եղել․ «Անտեղի ենք համարում նման համեմատությունը». Ռուսական Ուղղափառ եկեղեցին արձագանքել է
Ռուսական Ուղղափառ եկեղեցին անտեղի է անվանել Հիսուս Քրիստոսի պատմության համեմատությունը քաղաքական ուսմունքների հետ: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նման կերպ Մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչ Վախթանգ Կիպշիձեն արձագանքել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Զյուգանովն ավելի վաղ հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին կոմունիստը Հիսուս Քրիստոն է եղել: Նրա խոսքով՝ Հիսուսի Լեռան քարոզը և կոմունիզմը կառուցողների օրենսգիրքը գործնականում միանման են: Նա նշել էր, որ կոմունիզմի հիմնական կարգախոսը՝ «Ով չաշխատի, չի ուտի», հիշատակվել է Պողոս Առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում:
«Ճիշտ և տեղին չենք համարում Աստծու մարմնավորումը համեմատել ինչ-որ քաղաքական-տնտեսական ուսմունքների հետ, այդ թվում՝ կոմունիզմի»,- ասել է Կիպշիձեն: