Ռուսաստանում արագ թեստեր են ստեղծել՝ կորոնավիրուսի որոշ հիմնամանրէներ հայտնաբերելու համար
Ռուսաստանի բժշկական-կենսաբանական դաշնային գործակալությունն արագ թեստեր է մշակել կորոնավիրուսի «յոտա» և «լյամբդա» հիմնամանրէների բացահայտման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս Արևելյան տնտեսական համաժողովի նիստում ասել է գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Վերջինս հիշեցրել է, որ առկա են նաև թեստ-համակարգեր SARS-CoV-2 վիրուսի «դելտա» հիմնամանրէի հայտնաբերման համար:
«Յոտա» մուտացիան հայտնաբերվել է ԱՄՆ-ում անցյալ տարվա նոյեմբերին: Առողջապահությա համաշխարային կազմակերպությունից հայտնել են, որ այդ տարբերակը չի հանգեցնում հիվանդության առավել ծանր ընթացքին և լուրջ համաճարակի բռնկման:
«Լյամբդա» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականին Պերուում: Այն հիմնականում տարածվել է Հարավային Ամերիկայում: