Պեսկովը գնահատել է Պուտին-Բայդեն բանակցությունների հավանականությունն Աֆղանստանի հարցով
Դեռևս ծրագրեր չկան Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դեռևս նման ծրագրեր չկան: Ռուսական և ամերիկյան կողմերը շփման մեջ են գտնվում, և կարծիքներ են փոխանակվում այն հարցի շուրջ, թե ինչպես է զարգանում իրավիճակն Աֆղանստանում: Սակայն որևէ շփում բարձրագույն մակարդակով չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: