Քննչական կոմիտեի մարզային վարչության պետերի փոփոխությունը խոր արմատներ ունի. որն է նպատակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քննչական կոմիտեում իրականացված փոփոխությունների պատճառներից: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, և նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաև Սյունիքի և Լոռու մարզի քննչական վարչության պետերը:
Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խոր արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երևանի քննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։