Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը պատմել է, թե ինչ է զոհաբերել հանուն հաջող կարիերայի
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը The Cut-ին պատմել է, թե ինչ է զոհաբերել հանուն հաջող կարիերայի: Աստղի հետ հարցազրույցը և դիտարժան ֆոտոսեսիայի կադրերը հրապարակվել են օգոստոսի 30-ին:
«Իսկական զոհաբերությունն այն էր, որ այդպես էլ չգտա մեկին, ով կարող էր հասկանալ ինձ: Ես հասկանում եմ, որ բոլորի համար ես շատ ուժեղ կին եմ: Գիտեք, ես իսկապես ուժեղ եմ, բայց նաև զգայուն եմ: Գիտեմ, որ հարաբերություններում փոխզիջումներ են պետք», – խոստովանել է մոդելը:
Նաոմին ասել է, որ այժմ իր համար գլխավորը մտերիմներով շրջապատված լինելն է, այնպիսի մարդկանցով, որոնց լիովին վստահում է:
«Ես ունեմ հին ընկերներ, ովքեր ներկա են եղել իմ կյանքում 30, 33, 35 տարի: Ես շնորհակալ եմ այս մարդկանց: Նրանք ինձ ավելի լավ են ճանաչում, քան որևէ մեկը: Ես նաև երախտապարտ եմ մայրիկիս, մեր մտերմության և փոխըմբռնման համար»,- ասել է Քեմփբելը: