Ռոնալդուի տղան կխաղա Մանչեսթեր Յունայթեդի պատանեկան թիմում
Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տղան, կխաղա մանկունիացիների պատանեկան թիմում, հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդու-կրտսերը կխաղա մինչև 12 տարեկանների թիմում:
Նրա թիմակիցը կլինի Կայ Ռունին՝ ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի որդին:
36-ամյա պորտուգալացին ավելի վաղ 2 տարվա պայմանագիր է կնքել ՄՅՈւ-ի հետ՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: