Լավրովը նշել է՝ ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանը պատասխանել է նրանց հարցերին, թե ինչ որակներ պետք է ունենա դիվանագետի կինը:
«Երևի թե այստեղ ոչ մի հատուկ կանոն չկա: Հավանաբար, յուրաքանչյուր կին, ինչպես և յուրաքանչյուր ամուսին, պետք է նախևառաջ հասկանան միմյանց և չխանգարեն, այլ օգնեն իրականացնել համապատասխան գաղափարները, որոնց դուք որոշել եք նվիրել ձեր կյանքը, իրացնել ինքներդ ձեզ ձեր մասնագիտության մեջ: Այստեղ համընդհանուր բաղադրատոմսեր չկան»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում:
Նախարարն ընդգծել է, որ աշխատել է տարբեր դեսպանների հետ, որոնց կանայք վարքի տարբեր ոճ են ունեցել, սակայն բոլոր դեպքերում դա եղել է արդյունավետ և օգտակար գործի համար:
Լավրովը հավելել է, որ ամուսինն էլ պետք է հարգի կնոջ գիտելիքները, եթե վերջինս իր մասնագիտությունն ունի: