Տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուներ, «կրկնակի որսի» տեսարան և թութակների «ժողով». հրապարակվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը (լուսանկարներ)
Ներկայացվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթին մասնակցող տպավորիչ լուսանկարներից մի քանիսը, որոնցում պատկերված են տարբեր կենդանիներ՝ բնության գրկում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կադրերից մեկում պատկերված են տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուները կամ տան կողքով անցնող լուսանը: Մեկ այլ լուսանկարում պատկերվել է «կրկնակի որսի» ուշագրավ տեսարանը, երբ ծառի օձն ու գորտը միաժամանակ հարձակվել են միմյանց վրա: Մեկ այլ կադրում լուսանկարիչը ֆիքսել է թութակների կլանված «զրույց-ժողովը»:
Նշվում է, որ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից կազմակերպվող մրցույթին, որն անցկացվում է 57-րդ անգամ, ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել: Ամենահետաքրքիր կադրերն ընտրվել են 50 000 լուսանկարից, որոնք ստացվել է 95 երկրից:
Լուսանկարները կգնահատվեն՝ ըստ ստեղծագործական, օրիգինալության և տեխնիկական գերազանցության: Տարբեր անվանակարգերում հաղթողներին կհայտարարեն հոկտեմբերի 12-ին, իսկ ընդհանուր լուսանկարչական ցուցադրությունը բաց կլինի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 5-ը: