100 կմ/ժամը՝ 2,9 վայրկյանում, 843 ձիաուժ հզորություն և GT շարքին բնորոշ արտաքին. ներկայացվել է Mercedes-AMG-ի հիբրիդային և ամենահզոր մոդելը (լուսնակարներ)
Գերմանական մեքենաշինական հսկայի Mercedes-AMG ստորաբաժանումը գաղտնազերծել է GT 63 S E Performance լիֆթբեք թափքերով նորագույն մոդելի բնութագրիչ հատկությունները:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նորույթը ոչ միայն տվյալ շարքի ամենահզոր մոդելն է, այլև սեփական արտադրության առաջին հիբրիդը: 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար մեքենային 2,9 վայրկյան է անհրաժեշտ:
Շարժման մեջ հիբրիդային մոդելը դրվում է 4 լիտր ծավալային V8 բենզինային և էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 843 ձիաուժ: Թեև նշվում է, որ էլեկտրական շարժիչով մեքենան կարող է անցնել միայն 12 կմ: Շարժիչն աշխատում է իննաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: Առավելագույն արագությունը կազմում է 316 կմ/ժամ:
Հիբրիդային մոդելը պահպանել է Mercedes-AMG GT-ին բնորոշ տեսքը. նորույթը ներկայանում է առաջ եկող սպոյլերով, 21 դյույմ տրամագծով անվահեծերով, արտանետման համակարգի կրկնակի խողովակներով: Սրահը համալրված է մուլտիմեդիա համակարգի լայնամասշտաբ էկրանով:
Մեքենայի հանրային դբյուտը կկայանա սեպտեմբերի 7-ին Մյունխենի ավստոսրահում: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա նորույթի գինն ու շուկայում հայտնվելու ժամկետները: