«Խարիզման մարդկային կերպարում»․ հղիության վերջին ամիսներում գտնվող Մարտայի նոր լուսանկարները
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով որոնցում հմայիչ կերպարում է։
Ոճային կերպարներով աչքի ընկնող երգչուհին ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում կերպարանք է ընդունել բաճկոնով։ Երկրորդ երեխայի ծնունդին սպասող երգչուհու մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Մարտան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են նրա նոր կերպարը եւ բազում հաճոյախոսություններ ոււղել նրան․ «Խարիզման մարդկային կերպարում»։
Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին բաց կապույտ, ատլասե զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ գլխաշոր, թեւնոցներ, արեւային ակնոց։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։