Պելեն հերքել է առողջական խնդիրների մասին լուրը
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերը, թե ունի առողջական խնդիրներ: Ավելի վաղ բրազիլական մամուլը գրել էր, որ աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել է:
«Ընկերներ, ես չեմ կորցրել գիտակցությունս և շատ լավ վիճակում եմ: Այցելել էի հերթական ստուգմանը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայտնեք, որ ես չեմ խաղա հաջորդ կիրակի»,- թվիթերյան էջում գրել է 80-ամյա բրազիլացին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Պելեն պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։ Նա պատմության միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։