Ռեալը պատրաստ էր 220 մլն եվրո առաջարկել Մբապեի տրանսֆերի համարç բայց ՊՍԺ-ն դուրս եկավ բանակցություններից
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է եղել 220 մլն եվրո առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, սակայն փարիզյան ակումբը դուրս է եկել բանակցություններից:
Արդեն փաստ է, որ տրանսֆերը հետաձգվեց առնվազն մինչև ձմեռ: Մյուս ամռանը ֆրանսիացին կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:
Նախկինում «Ռեալն» առաջարկել էր 170 մլն եվրո՝ ևս 10 միլիոն եվրո հնարավոր բոնուսի տեսքով, սակայն կրկին մերժում էր ստացել:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում Կիլիանը դարձել է 3 գոլի հեղինակ: