Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը վկայում է ԱՄՆ-ի անհաջողության մասին և նոր էջ է բացում աֆղան ժողովրդի պատմության մեջ, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:
«Սա վկայում է ԱՄՆ-ի քաղաքականության անխուսափելի ձախողման մասին, որը միջամտում է այլ պետությունների գործերին, նրանց պարտադրում իր արժեքներն ու սեփական սոցիալական համակարգը»,-դիվանագետին մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ «եկել է Աֆղանստանի խաղաղ վերականգնման նոր փուլը»: