Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ պտտահողմերի ձևավորման վտանգի պատճառով
Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ծովում պտտահողմերի առաջացման վտանգի պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով առողջարանային քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը, փոթորկի նախազգուշացումը տրվել է մինչև սեպտեմբերի 3-ը:
«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոտսոսի 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում և սեպտեմբերի 3-ի գիշերն ու առավոտյան ծովում պտտահողմերի ձևավորման վտագն կա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վտանգով պայմանավորված քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել զերծ մնալ ջրին մոտենալուց: