ՀԱՊԿ-ն Աֆղանստան զորք ուղարկելու մտադրություն չունի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտպանական քաղաքականություն է վարում և Աֆղանստան զորք մտցնելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Այդ վախերը միանգամայն անհիմն են: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է: Այն հավաքական պաշտպանական ուժերը կարող է օգտագործել միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու շրջանակում»,- հայտարարել է Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով Աֆղանստան զորք ուղարկելու մասին հարցին: