«Յաղդան ՓՀԷԿ»-ը շրջակա միջավայրին 22,5 միլիոն դրամի վնաս է հասցրել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ-ում ու հայտնաբերել, որ Ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656 խոր. մ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ:
Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները:
Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։
«Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 22.557.312 դրամ: