Երևանում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին
Երևանում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին: Անվանի կոմպոզիտորը մեծ ավանդ ունի հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում:
Վլադիլեն Բալյանը կյանքից հեռացել է 97 տարեկանում:
«Վլադիլեն Բալյանն ինձ համար մի ամբողջ դարաշրջան իր անունով զարդարող, կենսագրություն ստեղծող բացառիկ մտավորական էր, ոչ միայն այն հրաշք երգերով, որ նա թողեց, այլև պարզապես հարազատ, բարեկամ, անփոխարինելի ընկեր գիտակցությամբ նա մնալու է իմ հիշողության մեջ»,- ասաց Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: