Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում (տեսանյութ)
Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին:
Մեր թիմն անցկացրեց առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը:
Նրանք, ովքեր դեռ երեկ հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվում էին ավելի թեթև ռեժիմով: Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատեց ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: