«Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան». Էնթոնի Բլինքեն
Երբ լրանա Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, ԱՄՆ-ը կշարունակի այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիներին ու աֆղանստանցի դաշնակիցներին դուրսբերելու գործողությունները: Թալիբանի պաշտոնյաներն էլ ասում են, թե մարդկանց հետագայում էլ կթույլատրվի ճամփորդել այլ երկրներ:
Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենն է ասել, 114 երկրներ են հայտարարել, թե ակնկալում են, որ Թալիբանը տա օգոստոսի 31-ից հետո էլ այստեղից մարդկանց տեղաշարժ:
Իսկ այն փաստը, որ Քաբուլի օդանավակայանի մոտ Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում մոտ 170 մարդ զոհվեց, որոնցից 13-ը ամերիկացի զինվորականներ էին, դարձել է նախագահ Բայդենի դեմ ուղղված քննադատությունների նոր պատճառ:
Նրանց խոսքերով, նախագահը թույլ է տվել մի շարք վտանգավոր սխալներ:
«Չնայած նրան, ով նախագահ Բայդենը հայտարարել է, թե ուզում է Աֆղանստանի հարցը հանել ԱՄՆ-ի մյուս նախագահների առջեւ դրված մարտահրավերների ցանկից, իրականում եկող քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահների առջեւ են կանգնելու այս աղետն ու դրա հետեւանքները», ասել է հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը:
Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ը մոտից է հետեւելու Աֆղանստանում զարգացող իրադարձություններին, սակայն դիվանագիտական ներկայություն այնտեղ չի ունենալու:
Քսան տարվա ռազմական ներկայությունից հետո հեռանալու արդյունքում չի բացառվում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա այստեղ իր զինված ուժերով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: