«Քարերով մենամարտ» Հնդկաստանում
Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են հավաքվում Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում՝ մասնակցելու քարերի նետման դաժան փառատոնին, որի հետևանքով, սովորաբար, տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստանում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Bagwal փառատոնը, որի անունը թարգմանաբար նշանակում է «քարերով մենամարտ», ենթադրում է, որ մասնակից կողմերը միմյանց ուղղությամբ հսկայական քարեր են նետելու: Քարերի մենամարտն ընթանում է իրական վտանգներով և արդյունքում լինում են լուրջ վնասվածքներ ստացողներ:
Փառատոնի անցկացման նախապատմությունը կապվում է լեգենդի հետ, որի համաձայն հնդկական Բարահի աստվածությունը գործարք է կնքել մարդկանց հետ՝ նրանց դևերի հարձակումներից պաշտպանելու համար, իսկ փոխարենը մարդիկ նրան զոհաբերություն պետք է անեին արյան տեսքով:
Հայտնի չէ, թե երբ է սկսվել փառատոնն անցկացնելու ավանդույթը, սակայն այն դարերի պատմություն ունի: