Պուտինը հայտնել է պատվաստումից հետո հակամարմինների ցուցանիշների պահպանման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր մոտ հակամարմինների ցուցիչները լավ են պահպանվում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին երկրի ղեկավարը զրուցել է Տվերի մարզի նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ հանդիպմանը: Վերջինս նախագահին տեղեկացրել է մարզում պատվաստման ընթացքում մասին՝ նշելով, որ տեղի իշխանությունները նույնպես ամբողջովին պատվաստվել են:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը պատվաստվանյութի առաջին չափաբաժինն ստացել է մարտի 23-ին, որիս հետո հայտնել էր հակամարմինների ձևավորման մասին: