ՌԴ ՆԳՆ-ն հավերժ անցանկալի է ճանաչել ադրբեջանցի կատակերգու Իդրակ Կախին օղլու Միրզալիզադեի ներկայությունը ՌԴ-ում
ՌԴ ՆԳՆ-ն որոշում է կայացրել կատակերգու Իդրակ Միրզալիզադեի ներկայությունը Ռուսաստանում ցմահ անցանկալի է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, նման որոշում է կայացվել ռուսների մասին վերջինիս վիրավորական արտահայտություններից հետո:
«ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Բելառուսի քաղաքացի Իդրակ Կախին օղլու Միրզալիզադեի՝ ՌԴ-ում ներկայության ցմահ անցանկալիության մասին: Տվյալ քաղաքացին վերջին տարիներին բազմիցս ժամանել է Ռուսաստան, իսկ 2021 թվականի մարտին կացության իրավունք է ստացել»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջինս իր հանրային ելույթի ժամանակ արտահայտություններ է թույլ տվել, որոնք թշնամություն և ատելություն են հարուցում ռուս ազգության անձանց նկատմամբ և նվաստացնում նրանց արժանապատվությունը:
Գերատեսչությունից հավելել են, որ անթույլատրելի են համարում արտահայտությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների ապակայունացմանը:
Տագանյան դատարանն օգոստոսի 9-ին Միրզալիզադեին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում ատարելու մեջ՝ թշնամություն կամ ատելություն հարուցելու մասին հոդվածով և 10-օրյա ժամկետով վարչական կալանք է սահմանել նրա նկատմամբ: