ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարևան երկրներին փախստականների ընդունելու համար
Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարևան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարևան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ և ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաև նշանակում Է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք Է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները և դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին և ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: