Այս ընտանիքն ավելի քան 22 տարի ապրում է կոյուղում և ոչինչ չի ուզում փոխել, թեև իշխանությունները նրանց բազում անգամներ եցության այլ տարբերակներ են առաջարկել
Այս լուսանկարում պատկերված տղամարդը Միգել Ռեստրեպոն է, ով իր կնոջ հետ բնակվում է Կոլումբիայում՝ Մեդելյին քաղաքի փողոցներից մեկի լքված կոյուղում ավելի քան 22 տարի:
Քաղաքի ղեկավարությունը հազար անգամ առաջարկել է այս ընտանիքին պետական կացարան, բայց տղամարդը միշտ մերժել է առաջարկը, ասելով, թե իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ ապրում է:
Մարիա Գարսիան իր ամուսնու՝ Միգել Ռեստրեպոյի հետ ծանոթացել է Կոլումբիայի Մեդելյին քաղաքի փողոցներում: Այն ժամանակ նրանք երկուսն էլ գտնվում էին թմրակախվածության մեջ, չունեին ընտանիք, կացարան, ապրելու ոչ մի միջոց, բայց միասին կարողացել են դուրս գալ այդ դեպի անդունդը տանող ճանապարհից, ստեղծել ընտանիք: Նրանք հաստատվել են այս կոյուղում, որը երկար տարիներ լքված էր, չէր օգտագործվում, կահավորել են այն ամեն անհրաժեշտով, և ապրում են երջանիկ:
Այս կոյուղին ընդամենը 65 քառակուսի մետր է, բայց և բավական բարձր, որ կարելի է այնտեղ տեղաշարժվել՝ չկռացած:
Ներսում նրանք կարողացել են տեղավորել հեռուստացույց, պահարան, գազօջախ:
Կոլումբիայում միշտ շատ շոգ է, ուստի ընտանիքը միացնում է օդափոխիչ, որպեսզի կարողանա սառեցնել երբեմն իրենց կացարանը:
Անձրևների ժամանակ նրանք փակում են կոյուղու տանիք-երթիկը թիթեղյա հատուկ ծածկերով:
Ունեն ռադիո և հեռուստացույց, բայց , բնական է, չունեն լոգարան, այդ խնդիրը լուծում են դույլերով ջրերով իրենց հիգիենան ապահովելով:
Զարմանալի է, բայց Միգելը չի ցանկանում լքել այս պայմանները:
Նա բացատրում է դա հետևյալ կերպ - եթե ընդունի իշխանությունների առաջարկը, պետք է վճարի գույքահարկ, այլ հարկեր, զրկվի սննդի անվճար կտրոններից և այլն:
Նշենք, որ Միգելը ոչ միշտ է այսպես ապրել, նա ունեցել է աշխատանք, սակայն ստիպված է եղել ազատման դիմում գրել առողջական խնդիրների պատճառով:
Այժմ նրանք ապրում են հարևանների օգնության հաշվին, երբեմն նրանց օգնում են անծանոթ անցորդներ, երբեմն նրանք անգամ սոված են մնում:
Իրենց տան շրջակայքում նրանք ունեն մի փոքրիկ հողակտոր, որտեղ այգի են ձևավորել, տնկել են լոլիկ, այլ բանջարեղեն: Ունեն անգամ եղևնի, որը զարդարում են Նոր Տարուն: