Չինաստանը կսկսի սոցիալական ցանցերից հեռացնել երկրի տնտեսությունը «սևացնող» բովանդակությունը
Չինաստանի իշխանությունները մտադիր են պայքարել առևտրային հարթակների և սոցիալական ցանցերի օգտահաշիվների դեմ, որոնք տարածում են ֆինանսական տեղեկատվություն, որը վնասում է ՉԺՀ -ի տնտեսությանը: Այս մասին հայտնում է Չինաստանի կիբերտարածության վարչությունը:
Այս հարթակներին կարգադրված կլինի հեռացնել նման բովանդակությամբ գրառումները: Թիրախում կլինեն նաև այն հարթակները, որոնք հրապարակում են օտարերկրյա ԶԼՄ -ների՝ Չինաստանում ներքին ֆինանսական թեմաների վերաբերյալ կեղծ տեղեկատվությամ մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ: