Քանյե Ուեսթը և Իրինա Շեյքը բաժանվել են
35-ամյա մոդել Իրինա Շեյքի և 44-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի ռոմանտիկ պատմությունն ավարտվել է: Сплетник պարբերականը փոխանցում է, որ զույգը բաժանվել է սիրավեպի սկսվելուց 2 ամիս անց:
Ըստ անանուն աղբյուրի՝ Քանյեն զբաղված է աշխատանքով և շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ. նա հանդիպումների ժամանակ չունի: Աղբյուրը նաև հայտնել է, որ Քանյեն և Իրինան մնում են ընկերներ:
Իսկ Շեյքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ մոդելը հասկացել է, որ իրենք լավագույն ռոմանտիկ զույգը չեն, այդ պատճառով խզել է նրա հետ հարաբերությունները:
Պարբերականը հաղորդում է, որ ըստ ամենայնի, Շեյքը բավական հետաքրքիր ժամանակ է անցկացնում՝ Իտալիայում այցելում է իր ընկերոջ ծննդյան խնջույքին, այնուհետև հանգստանում Իբիցայում: Իսկ Ուեսթը, դատելով վերջին երգերից, կարոտում է նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին և ցանկանում է վերադառնալ ընտանիք:
Քանյեն և Իրինան ծանոթ են արդեն երկար տարիներ և 10 տարի առաջ միասին աշխատել են Քայնեի Power տեսահոլովակի վրա:
Քիմ Քարդաշյանը ապահարզանի է դիմել փետրվարին՝ ասելով, որ ընտանիքում տարաձայնություններ կան: Քիմը և Քանյեն 4 երեխա ունեն:
Իսկ Շեյքը և նրա նախկին ընկերը՝ Բրեդլի Կուպերը, ունեն 4-ամյա դուստր: