Սուրճը կարող է նվազեցնել սրտի կաթվածից մահանալու վտանգը. գիտնականներ
Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ օրական մինչև 3 գավաթ սուրճ ընպելը կարող է պաշտպանել սիրտը: Ինչպես հաղորդում է CNN-ը, հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, որոնք սրտի հետ կապված հիվանդություններ չունեն, կարող են օրական մինչև 3 բաժակ սուրճ օգտագործել:
Մասնագետների խոսքով՝ դա կնպաստի սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից, սրտի կաթվածից մահանալու վտանգի նվազեցմանը: Այս համոզմանը գիտնականները եկել են սուրճ չըմպող մարդկանց և սուրճ օգտագործողների միջև համեմատություններ անելու արդյունքում: Գիտափորձին մասնակցել է ավելի քան 468 000 մարդ:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Սրտաբանների եվրոպական միության ամենամյա ժողովի շրջանակում:
Բացի այդ, սուրճի չափավոր քնակությամբ օգտագործումը կարող է պաշտպանել մեծահասակներին 2-րդ տիպի դիաբետից, Պարկինսոնի հիվանդությունից, լյարդի հիվանդությունից, Ալցհեյմերի հիվանդությունից, կեցվածքով պայմանավորված մեջքի ցավից, շագանակագեղձի քաղցկեղից: