Մեծ Բրիտանիան ավարտել է քաղաքացիական անձանց տարհանումն Աֆղանստանից
Բրիտանիայի վերջին թռիչքը, որը նախատեսված էր բացառապես խաղաղ բնակիչների, զինծառայողների եւ Լոնդոնին օգնող աֆղանցիների տարհանման համար, օդ է բարձրացել Քաբուլի օդանավակայանից, հաղորդում է BBC News-ը:
Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Լաուրի Բրիսթոուի խոսքով՝ օգոստոսի 13-ից Միացյալ Թագավորությունն Աֆղանստանից դուրս է բերել մոտ 15 հազար խաղաղ բնակչի եւ 1000 զինծառայողի: «Եկել է ժամանակը ավարտելու օպերացիայի այս փուլը, բայց մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր դեռ ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նրանց օգնելու համար: Մենք չենք մոռացել նաեւ Աֆղանստանի քաջ ու արժանապատիվ ժողովրդին: Նրանք արժանի են ապրել խաղաղության եւ անվտանգության մեջ»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ռազմական շրջանակներում աղբյուրները հայտնել են, որ թագավորության զինծառայողներից դեռեւս մնում են Քաբուլի օդանավակայանում եւ մոտակա ժամերին կտեղափոխվեն հայրենիք:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստովանել էր, որ իշխանությունները չեն կարողանա երկրից դուրս հանել բոլոր նրանց, ում կցանկանային: