Մարինա Ֆեդունկիվը հարսանիքի ժամանակ ցուցադրել է 18 մլն ռուբլի արժողությամբ ադամանդները
Օգոստոսի 27-ին «Comedy»-ի աստղը մեծ շուքով է նշել հարսանիքը։ Նույն օրն արտիստուհին շնորհավորանքներ է ընդունել իր 50-ամյակի կապակցությամբ:
Տոնակատարությունն անցկացվել է մայրաքաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Հյուրերի թվում են աստղային գործընկերներ Նիկոլայ Բասկովը, Յուլյա Միխալկովան, Նիկոլայ Ցիսկարիձեն, Վադիմ Գալիգինը, Ալեքսանդր Ռեւվան եւ ուրիշներ:
Բայց բոլորի ուշադրությունը սեւեռված էր Ֆեդունկիվի վրա։ Դերասանուհուն հարսանեկան զգեստի ընտրության հարցում օգնել է ընտրել Բիչոլան՝ Սվետլանա Լոբոդայի վրացի դիզայներ եւ ոճաբանը:
Բացի այդ, Մարինա Ֆեդունկիվը ցուցադրել է ադամանդե վզնոցը։ Զարդերի աստղային դիզայներ Վլադ Տորխովի խոսքով՝ զարդի արժեքը տատանվում է 16-18 մլն ռուբլու շրջակայքում: Դերասանուհու ամուսինը՝ Ստեֆանո Մաջին, հանդիսության ժամանակ կրել է Audemars Piguet ժամացույց, որի արժեքը 20 հազար եվրո է, հաղորդում է «Комсомольская правда»։
Զույգը հարաբերությունները պաշտոնապես գրանցել է մեկ ամիս առաջ։