«Երեխան դեռ ոչինչ չի նշանակում». ինչ է այժմ կատարվում երկրորդ երեխայի ծնունդին սպասող Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի հարաբերություններում
Նախօրեին արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քայլի Ջեները եւ Թրեւիս Սքոթը սպասում են երկրորդ երեխային։ Զույգը դեռեւս չի մեկնաբանել այս լուրը, բայց երկրպագուները, ովքեր երկար ժամանակ սպասում էին նրանց վերամիավորմանը, արդեն գուշակություններ են անում, թե ով կծնվի: Թվում է, թե երկրորդ հղիության հետ աստղերի փոխհարաբերությունները պետք է կարգավորվեին, սակայն զույգին մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած Քայլի կարգավիճակին՝ նրանք միասին չեն։
Քայլի Ջեները եւ Թրեւիս Սքոթն այս տարվա մայիսին հաստատել են իրենց վերամիավորման մասին լուրերը, երբ գորգուղի դուրս եկան իրենց 3-ամյա դստեր՝ Սթորմիի հետ: Ճիշտ է, ավելի ուշ պարզվել է, որ աստղերը հանուն իրենց ընդհանուր երեխայի դաստիարակության համաձայնել են, որ նրանք երկուսն էլ ազատ հարաբերությունների մեջ կլինեն։ Եվ նույնիսկ հիմա, չնայած Քայլի երկրորդ հղիությանը, զույգը չի վերադառնում ավանդական հարաբերություններին:
«Քայլին եւ Թրևիսը պաշտոնապես միասին չեն, չնայած նրան, որ նրանք եւս մեկ երեխայի են սպասում», - հայտնել է Քայլիին մոտ կանգնած աղբյուրը Hollywood Life պարբերականին: «Փոխարենը նրանց միջեւ հատուկ կապ կա։ Նրանք փորձել էին հղիանալ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավել», - հավելել է նա։
Իսկ ահա մեկ այլ աղբյուր հավելել է, որ Ջեների համար կարեւոր էր, որ «Սթորմին հարազատ եղբայրներ եւ քույրեր ունենար»։ «Քայլին դեռ հույս ունի, որ մի օր Թրեւիսի հետ ամեն ինչ կկարգավորվի։ Նա սիրահարված է նրան եւ ցանկանում է համատեղ ապագա ունենալ։ Շուտով նա կհանգստանա, եւ նրանք միասին կլինեն», - HL-ին ասել է երկրորդ աղբյուրը: