Խոշոր հրդեհ՝ Սպիտակ քաղաքում գործող «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում. Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ է ժամանել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 21։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գործող մանկապարտեզի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մանկապատանեկան կենտրոնը նյութական լուրջ վնասներ է կրել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, Լոռու մարզային փրկարարական վարչությունում պարզվում է։