Թալիբներն այժմ ավելի շատ Black Hawk ուղղաթիռներ ունեն, քան աշխարհի 85%-ը. կոնգրեսականը հայտնել է՝ ինչ քանակի զենք է ԱՄՆ-ն թողել Աֆղանստանում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին պահեստազորային Ջիմ Բենկսը հայտարարել է, որ «Թալիբանը» հասանելիություն է ստացել 85 մլրդ դոլարի ամերիկյան մարտական տեխնիկան:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, վերջինս մասնավորեցրել է, որ Աֆղանստանում լքված տեխնիկայի և զենքի թվում են 75 000 ավտոմեքենա, 200 ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես նաև 600 000 միավոր թեթև տեսակի զենք:
Բենքսը նշել է, որ թալիբներն այժմ ավելի շատ Black Hawk ուղղաթիռներ ունեն, քան աշխարհի երկրների 85 տոկոսը: «Եթե այդ զենքը հիմա կամ հետագայում օգտագործվի ամերիկացիներին սպանելու կամ վիրավորելու համար, արյունը Ջո Բայդենի ձեռքերին է լինելու»,- հավելել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: