ՀԱՊԿ-ը մտադիր է ամրապնդել կապերը ՄԱԿ-ի հետ խաղաղապահ գործունեության շրջանակում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է խաղաղապահ գործունեության հարցերով ՄԱԿ-ի հետ կազմակերպության փոխգործակցության շարունակությունը: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարության մեջ, որն ուրբաթ տարածել է ՌԴ ԱԳՆ-ն:
«ՀԱՊԿ անդամ պետությունները ողջունում են ՄԱԿ-ի հետ հետագա կապերի խորացումը խաղաղապահ առաքելության ոլորտում համատեղ գործունեության շրջանակում պարբերական խորհրդակցությունների նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ երկրները ներկայացել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հնարավորությունների ընդլայնման հնարավորության, համատեղելիության բարձրացման, նրանց նախապատրաստման համակարգի, այդ թվում՝ ՄԱԿ-ի ստանդարտները հաշվի առնելով, կատարելագործման օգտին:
Կազմակերպության անդամ պետությունները նաեւ ընդգծել են միմյանց ներդրումը միջազգային խաղաղությունն եւ անվտանգությունն ամրապնդելու գործում ՄԱԿ-ի գործողություններում ազգային կոնտինգենտներ ուղարկելու միջոցով խաղաղություն ապահովելու համար եւ հույս հայտնել, որ այդ փորձն օգտակար կլինի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժը զարգացնելու համար: