Թուրք-սիրիական սահմանին պատ է կառուցվում
Թուրք-սիրիական սահմանին թուրքական կողմը պատ է կառուցում: Այդ փաստը բողոքի մեծ ալիք է բարձրացրել` քրդական կուսակցության շրջանում: Բողոքի ակցիա է կազմակերպել թուրք-սիրիական սահմանին, որին մասնակցել են նաև Նուսայբինի ԽԺԿ-ական քաղաքապետ Այշե Գյոքանը և Մարդինի գավառապետ Ռեշաթ Քայմազը:
Ակցիայի մասնակիցները սահմանի վրա, որտեղ ընթանում է պատի շինարարության աշխատանքները, մամուլի ասուլիս են տվել: Կառուցվելիք պատն անվանել է Ամոթի պատ:
Քայմազը, ում պնդմամբ մեկ դար առաջ միջազգային պայմանագրերի միջոցով քրդերի հայրենիքը բաժան-բաժան է արվել, ասել է, որ իրենք ոչ մի դեպքում թույլ չեն տա այդ պատի կառուցումը: