Թուրք պատմաբանի Հայոց ցեղասպանության մասին աշխատությունը՝ ԱՄՆ-ի տարվա լավագույն գիրք
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Երիտասարդ թուրքերի' մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատությունը արժանացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրոթյունների միության (Middle East Studies Association-MESA ) լավագույն գիրք մրցանակին:Թուրքական «Թարաֆ» թերթը հայտնում է, որ Աքչամը մրցանակը նվիրել է հայտնի հայ գիտնականներ Վահագն Դադրյանին և Ռիչարդ Հովհաննիսյանին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
MESA-ն ամեն տարի մրցանակներ է հանձնում տարբեր բնագավառներում: Այդ թվում է նաև Ալբերտ Հուրանիի անվան լավագույն գիրք մրցանակը, որը հանձնվում է Մերձավոր Արևելքի մասին հրապարակված լավագույն աշխատությանը:Ընտրող հանձնաժողովը մրցանակը Աքչամին հանձնելու վերաբերյալ ասել է. «Մինչև այսօր Հայոց ցեղասպանության մասին եղած ամենահզոր պատմական թեզը ներկայացնող շատ ազդեցիկ գիտական աշխատատություն է:»:
Թաներ Աքչամն էլ նշել է. «Իրականում, Հայոց ցեղասպանության վերաբեյալ գրված գրքին մրցանակ հանձնելով' MESA-ն գուցեև հայտնում է, որ արդեն Օսմանյան պատմագրության մի շրջան ավատվել է»: