Արագածոտնի մարզում` «Տառերի պուրակ»-ի մոտ Ford-ում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11;20-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ ընթանալիս է եղել, երբ վարորդը նկատել է, որ ավտոմեքենայի առջևից ծուխ է դուրս գալիս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ճիշտ կողմնորոշվելով, կայանել է ավտոմեքենան և փորձել առջևի հատվածում առաջացած կրակը մարել։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։