Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարությանը խնդրել է բաց թողնել իրեն
Թուրինյան «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել իտալական ակումբից հեռանալու մասին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Ֆրաբրիցիո Ռոմանոն:
36-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբը և խնդրել է «ծեր սինյորայի» ղեկավարությանը բաց թողնել իրեն:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ռոնալդուն հետաքրքրված է անգլիական Պրեմիեր լիգա վերադառնալով: Պորտուգալացին ցանականում է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»: Օգոտսոսի 26-ին լրագրող Ջանկուլա Դի Մարցիոն հայտնել էր, որ «Սիթին» պատրաստ է 15 մլն եվրո տարեկան աշխատավարձով երկամյա պայմանագիր առաջարկել պորտուգալացուն: