Առնվազն չորս ամերիկացի զինծառայող է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
Քաբուլում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ չորս ամերիկացի ծովային հետեւակայիններ են զոհվել քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, երեքը վիրավոր են: Հինգշաբթի երկու պայթյուն է որոտացել աֆղանստանցիների ամբոխի մեջ, ովքեր փորձում էին օդանավակայան ներխուժել, հայտնել է The Wall Street Journal-ը:
Առնվազն երեք ամերիկացի զինծառայող է վիրավորվել, հայտնել է ամերիկացի պաշտոնյան: Ականատեսները հաղորդել են բազմաթիվ զոհերի մասին աֆղանստանցիների շրջանում, որոնցից շատերը փորձում էին ներխուժել օդանավակայան, քանի որ նրանք աջակցել են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ջանքերին եւ զգուշանում էին թալիբների հետապնդումներից:
Օդանավակայանի մուտքի մոտ պայթյունը «կոմպլեքսային հարձակման» արդյունք էր», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նա հայտնել է, որ եւս մեկ պայթյուն է որոտացել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող Baron հյուրանոցի մոտակայքում: Մեծ Բրիտանիայի Անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու հարձակումներն էլ իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: