Սննդաբանը նշել է՝ որ մթերքներն են բարելավում ուղեղի աշխատանքը
Ուղեղի աշխատանքի խթանմանը կարող են նպաստել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուկը, ընկուզեղենը, քրքումը, բանջարեղենը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով բժշկական առցանց ծառայությունների սննդաբան Մարգարիտա Մակուխայի հետազոտության արդյունքները:
Վերջինիս խոսքով՝ գլխուղեղի բջիջները, ներյրոնները օգտակար նյութերի կարիք ունեն, և մտավոր ակտիվության ու լարված գործունեության պահին նման նյութերի սպառման անհրաժեշտությունը զգալիորեն աճում է:
«Այդ իսկ պատճառով հավասարակշռված սննդակարգն ուղեղի առողջ գործունեության գրավականն է: Դրա համար մարդ պետք է ճիշտ պոլիչհագեցած ճարպեր օգտագործի, որոնք պարունակվում են ծովային ձկան, ընկուզեղենի, բուսայուղերի մեջ: Այդ նյութերն ունակ են կարգավորել խոլեստերինի փոխանակությունը, մասնակցում են ընդհանուր նյութափոխանակությանը, բարձր սննդային արժեք ունեն օրգանիզմի և գլխուղեղի համար»,- ասել է սննդաբանը:
Նրա խոսքով՝ նյութերն, ինչպիսին են մագնիումը, ցինկը և սելենը, բարելավում են հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, ուշադրության կենտրոնացումը և գլխուղեղի աշխատունակությունը: Այս նյութերն առկա են շոկոլադում և բանանում:
Բացի այդ, В խմբի վիտամիններն օգտակար են ստրեսային իրավիաճկների, ընկճվածության դեմ պայքարում և կարող են օրգանիզմ ներթափանցել թարմ բանջարեղենի, հապալասի և քրքումի օգտագործմամբ: Վիտամին D-ն ևս կարևոր է ոսկրային համակարգի ամրացման համար: Այն մեծ քանակությամբ պարունակվում է ծովամթերքում և կաթում: