«Ուզում եմ՝ դու՛ք էլ ստանաք այնքան սեր, որքան ե՛ս եմ ստանում»․ Արմինկա
Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ներկայանալով քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին կրում է պուտավոր զգեստ։ Վառ ու արտահայտիչ շպարով է, իսկ մազերն արձակված են։ Հրապարակմանը կից երգչուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ուզում եմ՝ դու՛ք էլ ստանաք այնքան սեր, որքան ե՛ս եմ ստանում ձեր միջոցով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որն օրերս նշել է 48-ամյակը, կերպարանք էր ընդունել մոմերով տորթի կողքին։ Նա կրում էր սպիտակ երանգի տոպ, վարդագույն վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից նա շնորհակալություն էր հայտնել հետեւորդներից շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար․ «Երեկվանից կարդում եմ ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ստանում նոր երգիս #repost -ներն ու ամենալավ մեկնաբանությունները: Դուք ՍԵՐ եք»։