Անցած մրցաշրջանի լավագույն խաղացողները՝ ըստ դիրքերի
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ հրապարակվեցին նաեւ անցած մրցաշրջանի արդյունքում լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի կոչումներին արժանացած ֆուտբոլիստների անունները։
Լավագույն հարձակվող ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգը։ Մրցակին հավակնում էին նաեւ լեհ Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա) եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն (ՊՍԺ)։
Լավագույն կիսապաշտպանի մրցանակին արժանացավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։ Հավակնորդների եռյակում էին նաեւ բելգիացի Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») եւ իտալացի Ժորժինյոն («Չելսի»)։
Լավագույն պաշտպան ճաչավեց պորտուգալացի Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»)։ Մրցանակին հավակնում էին նաեւ իսպանացի Սեզար Ասպիլիկուետան («Չելսի») եւ գերմանացի Անտոնիո Ռյուդիգերը («Չելսի»)։
Լավագույն դարպասապահը սենեգալցի Էդուար Մենդին («Չելսի») է։ Հավակնորդների եռյակում էին նաեւ բելգիացի Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») եւ բրազիլացի Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի»)։