Մադոննայի դուստրը դարձել է Swarovski-ի նոր հավաքածուի դեմքը
Ամերիկացի երգչուհի Մադոննայի դուստր Լուրդես Լեոնը դարձել է Swarovski-ի նոր հավաքածուի դեմքը: Ինչպես գրում է Daily Mail-ը, նոր հավաքածուն կենտրոնանում է կերպարի զանազանության և անհատականության արտահայտման վրա:
Լուրդեսը նոր է վերադարձել Իտալիայից, որտեղ շքեղ հանդիսությամբ նշել են հանրահայտ մոր ծնունդը: Նշվում է, որ վերադառնալուն պես Լուրդեսն անցել է մոդելային գործունեությանը՝ նկարահանվելով Swarovski-ի զարդերի և դեկորատիվ ապակու գովազդում:
24-ամյա մոդելը, որը հայտնի է նաև Լոլա անունով, նկարահանումներին ներկայացել է ջինսե տաբատով և կանաչ տոպով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը: