«Ալաշկերտը» չհաղթահարեց «Գլազգո Ռեյնջերսի» արգելքը (ֆոտո)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։
36-րդ եւ 40-րդ րոպեներին դեղին քարտեր ստացավ եւ հեռացվեց դաշտի տերերի բրազիլացի պաշտպան Ջեյմսը։
Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել էր 1։0 հաշվով եւ դուրս եկավ խմբային փուլ։
«Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն ժամանել Երեւան։
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 0։0 (առաջին խաղ՝ 0։1)
Հեռացում՝ Ջեյմս («Ալաշկերտ»), 40, երկրորդ խաղակես